Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ավստրալիայի իշխանությունները նախատեսում են անվավեր համարել այն զբոսաշրջիկների վիզան, որոնք ընտանեկան բռնության համար դատապարտվել են մեկ տարի և ավելի ժամկետով: Երկրում այս հոդվածով դատվածություն ունեցող ճանապարհորդներին վտարում է սպառնում: Այս մասին հաղորդում է getaway.co.za-ն:
Ավստրալիայում փետրվարի վերջին ուժի մեջ են մտել օրենսդրության մեջ կատարված լրացումները, որոնցով նախատեսվում է վտարել բոլոր այն քաղաքացիներին և զբոսաշրջիկներին, որոնք դատապարտվել են ընտանեկան բռնությանն առնչվող հոդվածներով:
Կայքը հաղորդում է, որ, ըստ Ավստրալիայի առողջապահության և սոցիալական ապահովության ինստիտուտի, Ավստրալիայում 6 կնոջից մեկը ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության: Նրանց ավելի քան 54 %-ը բռնության է ենթարկվել զուգընկերոջ կողմից:
«Մեր երկրում յուրաքանչյուր կին և երեխա իրավունք ունի իրեն անվտանգ զգալու»,- հայտարարել է ընտանիքում բռնության դեմ պայքարի բարեգործական կազմակերպության հիմնադիր Նիկոլ Էդվարդսը` հավելելով. «Անհրաժեշտ է բացարձակ անհանդուրժողականություն դրսևորել այն անձանց հանդեպ, որոնք հակված են ընտանիքում բռնության, հետևաբար` մեր կազմակերպությունն աջակցում է այս նախաձեռնությանը»: