Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ այցելել է ադրբեջանական հենակետը պայթեցրած Նորայր Միրզոյանին, ով այժմ գտնվում է բուժհիմնարկում։ Գեղամ Ստեփանյանը վստահեցրել է, որ ձեռնարկում է բոլոր միջոցները՝ Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար։
«Առավոտյան այցելել եմ Նորայր Միրզոյանին, ով կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում` բժիշկների հսկողության տակ: Հետաքրքրվել եմ առողջական վիճակով և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։
Այնուհետև հանդիպել եմ նաև Նորայր Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, ովքեր հայտնել են, որ կապը նրա հետ պահպանվում է:
Հարազատների խնդրանքով կոչ եմ անում բոլորին՝ դադարեցնել Նորայր Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները, վստահեցնում եմ` դուք դրանով միայն վնասում եք Նորայրին և ավելորդ անհանգստություն պատճառում նրա ընտանիքին:
Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները՝ Նորայր Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանություն ապահովելու համար, ուստի այդ հարցում ինքնագործունեությունն ու անկշռադատ քայլերը ցանկալի չեն»,- նշվում է Արցախի ՄԻ պաշտպանի տարածած հայտարարությունում: