կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-17 15:38
Քաղաքական

Կառավարությունը մեծացնում է մարզպետարանների սոցիալական նպաստների նշանակման վերահսկողությունը

Կառավարությունը մեծացնում է մարզպետարանների սոցիալական նպաստների նշանակման վերահսկողությունը

Կառավարության վաղվա օրակարգում նախատեսված է որոշում, ըստ որի պետք է ուժը  կորցրած ճանաչել կառավարության` 2016 թ. հունվարի 14-ի «2016 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանելու մասին» N 5-Ն որոշման 7-րդ կետը:

Որոշումը նախատեսում է`

-հանձնարարել բոլոր մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին` հսկողության տակ վերցնել ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման օրինականության ապահովման հարցը.

- ապահովել տարածքային մակարդակում աջակցող ցանցի ձևավորման, սոցիալական համագործակցության համաձայնագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև համաձայնագրի շրջանակում ձևավորված համակարգող խորհուրդների գործունեության մշտադիտարկումը:

Սույն նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի մոտ 2016 թվականի փետրվարի 2-ին կայացած խորհրդակցության (ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ Կոտայքի և ՀՀ Արագածոտնի մարզերի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում իրականացված ստուգումների վերաբերյալ) արդյունքում տրված հանձնարարականով:

ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի N 5-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված է, որ ՀՀ պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը:

Նույն որոշման 7-րդ կետով սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին) թույլատրվում է ՀՀ նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության, ինչպես նաև ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի հասցեականության մեծացմանն ուղղված այլ միջոցների կիրառման հետևանքով ազատված ֆինանսական միջոցներն ուղղել եռամսյակային հրատապ օգնություն տրամադրելուն` ոչ ավելի, քան նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցների 5 տոկոսի չափով:

Նախագծով առաջարկվում է հանել տնտեսումների հաշվին լրացուցիչ  եռամսյակային հրատապ օգնություն տրամադրելու դրույթը, դրանով պայմանավորված` ազատված ֆինանսական միջոցներն ավելի հասցեական օգտագործելու նպատակով: