|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարություն այսօրվա նիստում ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու որոշում ընդունվեց:
Դրա համաձայն` ընթացիկ տարվա հունվարից կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով մարդիկ չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը նշեց, որ հունվարի 1-ից բարձրացել է կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը` դարձել 25 500 դրամ: Սա, ըստ նրա, կարող է անդրադառնալ բազմաթիվ ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքի վրա: «Այսինքն` սրա հետևանքով ընտանեկան կամ սոցիալական նպաստից մի շարք ընտանիքներ կարող են զրկվել: Իսկ վերոնշյալ փոփոխությունով հնարավոր կլինի պահպանել նպաստը»,- ասաց Մանուկյանը: