|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020թ. հունվարի 1-ից ծրագրում է բարձրացնել աշխատանքային և զինվորական կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարար Զարուհի Բաթոյանը:
«Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից սահմանել` նվազագույն կենսաթոշակի չափը` 26500 դրամ (25500 դրամի փոխարեն), աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ (16000 դրամի փոխարեն), աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (800 դրամի փոխարեն), ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` 26500 դրամ (25500 դրամի փոխարեն): Նախատեսվում է, որ կբարձրանա շուրջ 33 646 զինկենսաթոշակառուների, 468 761 աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը»,- գրել է Բաթոյանը: