կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-23 01:12
Սպորտ

Ձյուդոյի Եվրոպայի առաջնություն

Ձյուդոյի Եվրոպայի առաջնություն
Ստամբուլում մեկնարկած  ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը,  Հայաստանը ներկայացնում են ուժեղագույնները։
60կգ քաշային աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը, պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Բեկվիլ Շուկվանիին։
66կգ քաշայինների պայքարում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ. Արմեն Նազարյանը և Համբարձում Տոնոյանը։ Նազարյանը հաղթանակով սկսեց ելույթները, սակայն երկրորդ գոտեմարտում զիջեց Սերգեյ Պիլիևին (Ուկրաինա)։ Տոնոյանն էլ իր առաջին իսկ մրցամարտում պարտվեց լատվիացի Դանիս Կոզլովսին։ 
Կանանց պայքարում Գայանե Հարությունյանին (48կգ) հաղթեց  Սեվերին Պեշչը (Գերմանիա)։
Ապրիլի 22-ին կգոտեմարտեն տղամարդկանց 73, 81 և կանանց 63, 70կգ քաշայինները։  73կգ քաշային կարգում Արտյոմ Բաղդասարյանը կգոտեմարտի Ռումինիան ներկայացնող Ադրիան Նիկոլաե Մերջեի հետ:
Ապրիլի 23-ին 100կգ քաշային կարգը ներկայացնող Հակոբ Առաքելյանը առաջին հանդիպումը կանցկացնի Իսրայելը ներկայացուցիչ Արյել Զևիի հետ: