|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Փետրվարի 6-ին Երևանի Խուլ ու համրերի մարզադահլիճում տեղի ունեցավ ձյուդոյի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում էր 76 ձյուդոիստ` տղաների 7 և աղջիկների 2 քաշային կարգերում:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հաղթողներ են դարձել Նելլի Ավետիսյանը` +52 կգ (ՍՁՕՄՊՄԴ), Դիանա Աղաջանյանը` 52 կգ (ԵՁՖ), Վահագն Հովսեփյանը` 55 կգ (Հրազդան), Նարեկ Կարապետյանը` 60 կգ ԵՕՀՊՄՔ, Աշոտ Մնացականյանը` 66 կգ ԵՕՀՊՄՔ, Ալբերտ Մկրտչյանը` 73 կգ (ԲՄԱ), Միշա Նազարյանը` 81 կգ (ԲՄԱ), Գրիգոր Սահակյանը` 90 կգ (ԳՕՀՊՄՔ), Ժորա Լագզյանը` +90: