Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2015 թվականի հուլիսի 29-ի N2459-133 գրությամբ ներկայացված առաջարկությունները՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը 2015 թ. օգոստոսի 13-ին ստորագրել է հրաման Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) սիրողական որսի թույլտվության վերաբերյալ: Այսպես, Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) թույլատրելի է հետևյալ որսատեսակների սիրողական որսը`
1) լոր –2015 թվականի օգոստոսի 23-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
2) աղավնիներ (թխակապույտ և անտառային, սովորական տատրակ)–2015 թվականի օգոստոսի 23-ից 2016 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
3) քարակաքավ- 2015 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
4) կտցարներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների)– 2015 թվականի օգոստոսի 23-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
5) արտույտներ (դաշտային, տափաստանային)- 2015 թվականի սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
6) սարյակ (սովորական) – 2015 թվականի օգոստոսի 23-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
7) կեռնեխներ (սև կեռնեխ, սինակեռնեխ)– 2015 թվականի օգոստոսի 23-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
8) ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) –2015 թվականի սեպտեմբերի 15-ից 2016 թվականի փետրվարի 29-ը (2 հատ բադից և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում), 1. 2015-2016 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս: