Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտում է «Ժառանգության» վարչության անդամի նկատմամբ ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկած քայլերը, որոնք ուղեկցվել են անձնական, ընտանեկան և կուսակցական սպառնալիքներով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այսօր իրենց վարչության անդամը` Հրայր Մանուկյանը, իրավապահ մարմիններին` ՄԻՊ-ին և դատախազությանը, կներկայացնի հաղորդում հանցագործության մասին:
Զերծ մնալով այդ գործի հետ կապված այլ մանրամասներ հաղորդելուց` Րաֆֆի Հովհաննիսյանը միայն ասաց, որ կապավորը եղել է ԿԳ նախարարի խորհրդականը։
«Իշխանություններին կոչ եմ անում՝ ձեռքերդ հեռու` ՀՀ քաղաքացուց և «Ժառանգության» անդամներից: Եթե հարց ունեք, կարող եք ինձ հարցնել, և ես հրապարակավ կպատասխանեմ: Մենք պաշտպանելու ենք մեր կուսակցության անդամներին թե' իրավական, թե' քաղաքական միջոցներով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ ԱԱԾ-ի աշխատանքը գնահատում է որպես փնթի ու սիրողական:
Նա հավելեց, որ ԱԱԾ-ն «Ժառանգության» երկու անդամներին փորձում է հավաքագրել` գործի դնելով սպառնալիքներ: «Մենք միշտ էլ նվազագույն ռեսուրսներով ենք տարել մեր պայքարը, և հիմա ցավ եմ ապրում, որ չընտրված Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձում է վախեցնել «Ժառանգության» անդամներին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: