կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-05 12:10
Տնտեսական

Ցոլակյանն ամսի 8-ից խմբակցության անդամ էր սիրողական մակարդակով, իսկ Թորոսյանին մենք ենք հեռացրել. Վահրամ Բաղդասարյան

Ցոլակյանն ամսի 8-ից խմբակցության անդամ էր սիրողական մակարդակով, իսկ Թորոսյանին մենք ենք հեռացրել. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է, որ իրենք որևէ մեկի գնալը հիվանդագին կամ ցավագին չեն ընդունում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին, նա ասաց, որ իրենք որևէ մեկից կառչած չեն, և յուրաքանչյուրն ազատ է գնալ։

«Ֆելքիս Ցոլակյանն ինքն է խնդրել, որ մնա խմբակցությունում։ Մենք նրան հորդորել ենք, որ եթեկլինեն կրկնություններ, այսինքն՝ ոչ համահունչ մեր քաղաքական մոտեցումներին, մենք այդ հարցը կվերանայենք, և ինքը մտածել է, որ ավելի լավ է դիմում գրի։ Ցոլակյանն արդեն իսկ ամսի 8-ից խմբակցության անդամ էր սիրողական մակարդակով, իսկ ինչ վերաբերում է Շիրակ Թորոսյանին՝ նա չի հեռացել, մենք հեռացրել ենք նրան»,- հայտարարեց պատգամավորը:

Հարցին՝ ի վերջո, քանի պատգամավոր կմնա ՀՀԿ խմբակցությունում, Բաղդասարյանն արձագանքեց. «Եթե մենք շատ չստիպենք, որ գնան՝ 54 հոգի կմնա»։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ աշխարհում նման երևույթ չի եղել, երբ իշխանություն ունենա մի քաղաքական ուժ, ԱԺ-ում մեծամասնություն՝ մեկ այլ։ «Սա խոսում է Հանրապետականի միասնականության մասին, որը մենք նորմալ ենք համարում»,- հավելեց Բաղդասարյանը։