Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Yerevan.Today-ը գրում է․ «Երևանում վերջին 3 ամիսներին բազմաթիվ բողոքի ակցիաներ են իրականացրել փոքր և միջին ձեռներեցները՝ շրջանառության հարկի շեմը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու վերաբերյալ։ Իշխանությունը նշում է, որ հետքայլ չի լինելու։
Ավելին, 15․04․2025թ․, խորհրդարանի ամբիոնից անդրադառնալով հարկային բարձրացումների դեմ քաղաքացիների և ընդդիմադիր պատգամավորների դգոհություններին, Փաշինյանն ասում է․ «ֆանտաստիկ ֆիլմի տեսարան է․ ընդդիմության ներկայացուցիչը ձայն ա վերցնում, ասում ա՝ ժողովուրդ, սրանք բյուջե են լցնում։ Բա մեր գրպանը լցնեի՞նք։ Խելգարվելու բան է։ Այո, բյուջե ենք լցնում, լցրել եք ու լցնելու ենք»։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, պատգամավոր եղած ժամանակ դեմ էր շրջանառության հարկի շեմի բարձրացմանը։ Մասնավորապես, 2016 թվականի հունիսի 14-ին, երբ ԱԺ-ն քննարկում էր շրջանառության հարկի շեմի բարձրացումը մինչև 115 մլն դրամի, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթում քննադատում էր՝ ասելով․ «Էս 400 հազար հարկատուին մեր պետությունը բեռնել ու քամում ա, քամում ա, քամում ա, հլը տենա՝ մինչև ուր։ Սրա արդյունքը ի՞նչ է՝ արտագաղթի տեմպերի աճը, գործազրկության մկարդակի աճը։
«Քաղաքացիական պայմանագիր» ՔՊ կուսակցությունը կարծում ա, որ պետք է լինի չհարկվող շեմ։ Մինչև 58 մլն շրջանառություն ունեցող ընկերությունները, բացի եկամտահարկից, ուրիշ ոչ մի հարկ պետք է չվճարեն։ Նրանից հետո պետք է մտնի մինչև 115 մլն՝ շրջանառության հարկ, նրանից հետո նոր ավելացված արժեքի հարկ»»։