|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Ինչպես և սպասվում էր, կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը: Գործադիրի հավանությունը ստանալուց հետո օրենքը գնալու է Ազգային ժողով:
Օրենքով նախատեսվում է շրջանառության հարկի մաս կազմող` պարտադիր գույքագրման պահանջը հետաձգել մինչև 2015-ի փետրվարը: Կառավարությունը օրենքի փոփոխությունը կապում է հաշիվ-ապրանքագրի պարտադիր ներկայացման հետ, որը իրական խնդիրներ է առաջացնում առևտրականների համար: Ըստ օրենքի` տնտեսվարողները ապրանքների պարտադիր գույքագրումը պետք է կատարեն 10 օրում:
Կառավարության հիմնավորման մեջ նշված է «Առևտրական գործունեությամբ հարկ վճարողները դժվարանում են վերոնշյալ անցումային ժամանակահատվածում հաշվառել իրենց ապրանքային մնացորդների ձևանմուշի լրացման հմտությունների պակասով»: