կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-10 17:28
Իրավական

Ի՞նչ է խոստացել քննիչը Երրորդմասցի Լևովիկի սպանության գործի նյութերով հարուցված նոր քրգործով անցնող մեղադրյալին

Ի՞նչ է խոստացել քննիչը Երրորդմասցի Լևովիկի սպանության գործի նյութերով հարուցված նոր քրգործով անցնող մեղադրյալին

Երրորդմասցի Լևովիկի և ընկերների սպանության գործի նյութերով հարուցված նոր քրեական գործով անցնող մեղադրյալ Արա Խաչատրյանի կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է: Ինչպես yerkir.am-ին հայտնեց Խաչատրյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, դատարանը պատճառաբանել է, թե դեռևս անավարտ քննչական գործողություններ կան:

Հիշեցնենք, որ Խաչատրյանը օգոստոսի մեկին հացադուլ էր հայտարարել և պահանջում էր կամ գործն ուղարկել դատարան և այնտեղ որոշել իր մեղավորությունը, կամ խափանման միջոցը փոխել: Միհրան Պողոսյանը մեզ տեղեկացրեց, որ քննիչը խոստացել է այս ուրբաթ հայտարարել նախաքննության ավարտի մասին և այդ հույսով էլ իր պաշտպանյալը դադարեցրել է հացադուլը:

Փաստաբանը հայտնեց, որ հացադուլից հետո Խաչատրյանը ճնշման անկում և քաշի կորուստ է ունեցել, ինչը հետզհետե կարգավորվում է: Պողոսյանը նկատեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հացադուլի 6 օրերի ընթացքում այդպես էլ որևէ գործողություն չիրականացրեց իր պաշտպանյալին առանձին խուց տեղափոխելու համար, այդպիսով խախտելով նրա իրավունքները:

Պաշտպանը հայտնեց, որ նախաքննության ընթացում որևէ հակափաստարկ չի ներկայցվել, որը կհիմնավորեր իր պաշտպանյալի մեղքը:

Նշենք, որ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով: Հիշեցնենք, որ Երրորդմասցի Լևովիկի՝ Լևոն Ղազարյանի սպանությունից հետո նախաքննական մարմինը խուզարկություն էր իրականացրել Լյովիկի մերձավորների բնակարաններում, ինչից հետո էլ մի քանի անձինք կալանավորվել էին: