Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Օձունի վերականգնման բարերար Մովսես Ձավարյանի հարցազրույցից հետո, որում նա մանրամասնորեն պատմում էր, թե ինչպիսի արհեստածին խոչընդոտներ էր ստեղծում մշակույթի նախարարությունը սրբատեղի վերականգնման ճանապարհին, լոռեցի մի խումբ ակտիվիստներ ստորագրահավաք սկսեցին նախարար Հասմիկ Պողոսյանին և հուշարձանների պաշտպանության գծով փոխնախարար Արև Սամուելյանին պաշտոնանկ անելու պահանջով:
Նամակ-խնդրագրի տակ, որն ուղարկվել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին, իրենց ստորագրությունն են դրել մոտ 5000 լոռեցիներ:
«Չնայած մշակույթի նախարարության տարածած անհամոզիչ ու չփաստարկված «պարզաբանումներին», բարերարը պնդում էր, որ նրան անգամ պետք է եղել «ծանոթներ խառնել», որ իրեն թույլ տան վերականգնել եկեղեցին: «Ծանոթության» այլընտրանքը նմանատիպ դեպքերում, հավանաբար, կաշառքն է լինում: Աբսուրդը մեր երկրում հասել է ծայրահեղ աստիճանի: Ակնհայտ է, որ բարերարը, ով մի քանի տարի առաջ պատրաստվում էր Հայաստանում այլ վանքեր ևս վերականգնել, սահմանափակվել է միայն Օձունով այդ խնդիրների պատճառով: Պահանջում ենք պաշտոնանկ անել մշակույթի նախարար՝ մասնագիտությամբ կենսաբան Հասմիկ Պողոսյանին և հուշարձանների պահպանության համար պատասխանատու նրա տեղակալ Արև Սամուելյանին այս խայտառակ վերաբերմունքի համար»,- ասված է Նախագահին ուղարկված նամակում:
«Օձուն» տեղեկատվական կենտրոն
Նշենք, որ Օձունի եկեղեցու խնդրին Yerkir.am-ը անդրադարձել է: Նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ եւ այստեղ: