կարևոր
316 դիտում, 6 ժամ առաջ - 2025-01-24 17:55
Քաղաքական

Եթե ԵՄ-ն նորից պնդի «կամ-կամ»-ը, ի՞նչ եք անելու․ Էլինար Վարդանյանը՝ փոխնախարարին

«Եթե ԵՄ-ն նորից պնդի «կամ-կամ»-ը, ի՞նչ եք անելու»,- ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ նման հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին։

 Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում են «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» հարցի շուրջ քննարկումները․ նախագիծը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է։