Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում իր նախագծին, որը կրում է «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ» անվանումը, նշեց, որ այսօր պատրաստել է փաթեթը, որից հետո կվերցնի համապատասխան ձևաթուղթը` արտահերթ կարգով հարցը օրակարգ մտցնելու համար:
Դիտարկմանը, որ կան արձագանքներ, և գրեթե ոչ ոք չի ցանկանում միանալ այդ նախագծին, նա պատասխանեց. «Մեկնաբանություն չունեմ, երբ որ ձևաթղթի մարման ժամկետը կլրանա, այն ժամանակ էլ կմեկնաբանեմ»:
Հարցին, թե փորձե՞լ է խոսել խմբակցությունների հետ և ներկայացնել իր նախաձեռնությունը, պատասխանեց. «Ոչ, չեմ խոսել»:
«Այդ նախաձեռնությունը եռյակի ընդդիմադիր հայացքնե՞րն է բացահայտելու» հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես որևէ մեկնաբանություն չեմ անի, պրոցեսը կգնա և որևէ կետի կհանգի, որից հետո միայն կանեմ մեկնաբանություն»: