|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանցիները հերթական ստորագրահավաք են սկսել: Նրանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդից պահանջում են ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանին ճանաչել որպես «պատերազմի հանցագործ»:
Նրանք ներկայացրել են, թե «ինչո՞ւ է սա կարևոր».
«Ցավոք, Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի ներկայիս նախագահը, Ադրբեջանի դեմ բազմիցս իրականացրած հարձակողական քաղաքականության համար միջազգային կազմակերպությունների կողմից դեռեւս չի պատժվել: Նրա անիմաստ` «Մենք ցանկացանք Ադրբեջանին լավ դաս տալ» հայտարարությունը չի մոռացվել: Սերժ Սարգսյանն անմիջականորեն ներգրավվել է Լեռնային Ղարաբաղի և հարակից յոթ շրջանների օկուպացմանը: Նրա ռազմական, քաղաքակական ագրեսիան պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից»:
Ստորագրահավաքին ներկա դրությամբ միացել է 16,675 թուրք և ադրբեջանցի:
Ստորև տեղադրում ենք ստորագրահավաքի հղումը՝ որի ստորին հատվածում կարող եք սեղմել «report» կոճակն ու կանխել այս խեղկատակության տարածումը:
Այստեղ՝ secure.avaaz.org