կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-01 14:18
Քաղաքական

Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությունը տապալվեց. Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչու

Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությունը տապալվեց. Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչու

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իր որոշման նախագծին, ասաց. «Ցավով եմ արձանագրում, որ հնարավոր չեղավ հավաքել անհրաժեշտ ստորագրությունները` ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցը ԱԺ արտահերթ կարգով քննարկելու համար»:

 

Նա նշեց, որ, այնուամենայնիվ, որոշման նախագիծը մնալու է ԱԺ-ում, այդ ընթացքում ընդունելու է առաջարկություններ, որպեսզի լրամշակվի որոշման նախագիծը, ապա այն դրվելու է շրջանառության գլխադասային հանձնաժողովում` ԱԺ լիագումար նիստում ընդգրկվելու համար:

«Նրանք, ովքեր համարում են, որ իմ որոշման նախագիծը թույլ է, ուժեղ կետեր կարող են ներկայացնել, ես պատրաստ եմ համագործակցել բոլոր կետերի շուրջ: Իսկ եթե` ոչ, թող ներկայացնեն Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու սեփական նախագիծը, և ես հենց հիմա ասում եմ, որ իմ ստորագրությունը կլինի այդ նախագծի տակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Արտաշես Գեղամյանի այն հայտարարությանը, թե երեք պատգամավորների ստորագրությունները ցույց են տալիս, որ նախագահի քաղաքականությանը ԱԺ-ն վստահում է, պատգամավորը պատասխանեց. «Բոլոր այն ուժերը, որոնք համաձայն չեն Գեղամյանի հետ, կարող են նրա արած հայտարարությունը հեշտությամբ հերքել»:


Խոսելով ՀԱԿ-ի պատասխան հայտարարության մասին` Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այդ հայտարարության հեղինակը որևէ նիստի ներկա չի եղել, և պատշաճ չէ, որ հայտարարության իրական հեղինակները թաքնվում են իրենցից սուբորդինացիոն կախման մեջ գտնվող անձանց թիկունքում ու դիրքորոշում հայտնում: Դա առաջին հերթին պատասխանատվությունից խուսափելու մասին է վկայում, ահա, թե ինչու հայտարարություն է տարածում փորձագետի տեղակալի հարևանը»:


Հարցին, թե ինչո՞ւ է սկսել է մի նախաձեռնություն, որն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ուզում եմ հիշեցնել, որ ՀԱԿ-ը, այդ թվում` եռյակը, շրջանառության մեջ են դրել մի քանի նախագծեր` նախապես իմանալով որ դրանք չեն անցնելու: Ես ցանկացել եմ ֆիքսել, որ կա խնդիր Հայաստանում` Սերժ Սարգսյանին պաշտոնից զրկելու հարց, և որ այդ հարցը օրակարգից դուրս չի եկել»:


Այն հարցին, թե այդ նախաձեռնությունը լյուստրացիայի նպատակ չէ՞ր հետապնդում, պատգամավորը պատասխանեց. «Լյուստրացիա տերմինը վերաբերում էր խորհրդային տարիներին ազգային անվտանգության գործակալներին բացահայտելուն: Շատ է խոսվում, որ ահա Ազատության հրապարակում տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ, որոնք պետք է շուտափույթ հանգեցնեն իշխանափոխության: Գուցե սրա կոնտեքստում ես ստացա պատասխան, թե ինչքանով են այդ գործընթացները համապատասխանում իրականությանը»: