կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-05 10:52
Իրավական

Կրկին կրակոցներ` Սյունիքի մարզում. շոշափվում է Ագարակի քաղաքապետի անունը

Կրկին կրակոցներ` Սյունիքի մարզում. շոշափվում է Ագարակի քաղաքապետի անունը

Shamshyan.com-ի տեղեկություններով` երեկ` օգոստոսի 4-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22 :30-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 19 ԼՕ 946 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցում բախվել է Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 23 շենքի բնակիչ, 53-ամյա Ստյոպա Հովհաննիսյանի վարած Nissan Xterra մակնիշի 001 AR 90 համարանիշի ավոմեքենային, որից հետո Nissan-ի վարորդն ու 06-ի վարորդը մինչ տեղում կպարզաբանեին տեղի ունեցածը, վթարի վայր են ժամանել ինչ-որ մարդիկ` Porsce Cayenne մակնիշի 70 QQ 707 համարանիշի, Mercedes մակնիշի 40 FF 808 համարանիշի ավտոմեքենաներով, որի ժամանակ էլ անհայտ անձը կրակոցներ է արձակել Ս. Հովհաննիսյանի ուղղությամբ: ֆոտոլրագրողի տեղեկություններով` կատարվածի մասին Ագարակի ոստիկանություն է դիմել 42-ամյա Անահիտ Ոսկանյանը և հայտնել, թե այդ հանցագործությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից` Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պատվերով:

Մանրամասները` սկզբնաղբյուրում