Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունիսի 1-ին` ժամը 22:45-ին, ոստիկանությունում անհայտ քաղաքացուց հաղարդում է ստացվել, որ Նուբարաշենի թիվ 12 շենքի մոտ երիտասարդի են դանակահարել: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նույն օրը` ժամը 23:20-ին, «Էրեբունի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով շտապ բուժօգնություն է տրամադրվել 1992-ին ծնված Վանուշ Ալեքսանյանին, որին նույն օրը վիրահատել են: Նրա հոր հայտարարության համաձայն ` իրենց փողոցում տեղի է ունեցել դանակահարություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Shamshyan.com –ի տեղեկություններով` Ալեքսանյանին դանակահարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին` Նուբարաշենի բնակիչ` 22-ամյա Սեդրակ Օսիպյանը:
Yerkir.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել Երևանի փոխոստիկանապետից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: