կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-15 11:35
Քաղաքական

Ամերիկյան սկանդալ, որում շոշափվում է Սերժ Սարգսյանի անունը

Ամերիկյան սկանդալ, որում շոշափվում է Սերժ Սարգսյանի անունը

«Թմրամիջոցներ, ադամանդներ, միջազգային ինտրիգներ. դուք չեք հավատա հոլիվուդյան պրոդյուսերների խելացնոր անցյալին». այս վերնագրով Los Angeles Weekly պարբերականը հունվարի 2-ին հետաքննական հոդված է հրապարակել, որում շոշափվում է նաև Սերժ Սարգսյանի անունը. գրում է Civilnet-ը:

 

Ստեփան Մարտիրոսյան անունով հոլիվուդյան մի պրոդյուսեր, որը ԱՄՆ-ում շուրջ երեսուն տարի ներգրավված է եղել անօրինական տարբեր գործարքներում, այդ թվում՝ թմրանյութերի առևտրում և Մոսկվայում մի սպանություն պատվիրելու մեջ, 2006-ին գումար է հատկացրել ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սերժ Սարգսյանի վարկանիշը, երբ վերջինս դեռ Հայաստանի պաշտպանության նախարարն էր: Այս մասին մարտին գրել էր նաև ֆրանսիական Nouvelles d’Arménie ամսագիրը (տե՛ս «Ինչպես է Սերժ Սարգսյանը «բարձրացրել» վարկանիշը. Nouvelles d’Arménie-ի բացահայտումը»):

 

2006-ի սեպտեմբերին Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացնելու` յոթ ամսվա ծառայությունների համար Մարտիրոսյանը վերոնշյալ ընկերությանը պարտավորվել է վճարել 535 000 դոլար: Los Angeles Weekly-ն մանրամասն բացահայտել է՝ ով է Ստեփան Մարտիրոսյանը և ինչ կապ է ունեցել Հայաստանի իշխանությունների հետ:

 

Տասնամյակներ շարունակ Գրիգորյանցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, որը 1990-ականների սկզբին հայտնի դարձավ որպես հայկական զինված ուժերի հրամանատար ղարաբաղյան պատերազմի ընթացքում, լավ ընկերն է եղել: Հրադադարից հետո Սարգսյանը դարձավ երկրի պաշտպանության նախարար:

 

2006-ին Մարտիրոսյանը վարձում է ամերիկյան Burson-Marsteller փիար ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սարգսյանի վարկանիշն արտերկրում: ԱՄՆ-ի Պետքարտուղարություն ներկայացված` Արտասահմանյան գործակալների գրանցման մասին օրենքի հիման վրա կազմված պայմանագրում թվարկված են նպատակները՝ «ներկայացնել Հայաստանը որպես անվտանգ և կայուն պետություն» ներդրումների համար և իրականացնել «իրազեկման և հեղինակության բարձրացման երկարաժամկետ ծրագիր՝ ի շահ նախարար Սարգսյանի»: «Մենք կարծում ենք, որ Սերժ Սարգսյանը շատ ամերիկամետ անձնավորություն է,- ասում է Մարտիրոսյանը: -Մենք կարծում ենք` ճիշտ կլինի օգնել նրան ամերիկյան նոու-հաուի հարցում»:

 

Սարգսյանը Հայաստանի նախագահ ընտրվեց 2008-ին: Թեև նա Ամերիկայի վստահելի դաշնակից էր, ԱՄՆ-ի կառավարությունը մտահոգություն հայտնեց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ նրա վերաբերմունքի կապակցությամբ: Ընտրությունները մռայլվել էին ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումներով, որի հետևանքով զոհվել էր տասը մարդ, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների հետագա հետապնդումներով` ցույցեր կազմակերպելու համար: 2009-ին ԱՄՆ կառավարությունը, ելնելով իր մտահոգություններից, դադարեցրեց Հայաստանում գյուղական ճանապարհների համար իր օգնությունը:

 

Շարունակությունը` այստեղ: