կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-05 10:49
Հասարակություն

Հայ-ադրբեջանական սահմանին ևս անհագիստ է եղել

Հայ-ադրբեջանական սահմանին ևս անհագիստ է եղել

Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 4-ին և լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին  իրավիճակը լարված է եղել: Հակառակորդը հրադադարի  պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 3000 կրակոց:

 ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայ-ադրբեջանական սահմանին ևս հնչել են կրակոցներ:

«Սահմանի ողջ երկայնքով հնչել են կրակոցներ, Ղարաբաղի ուղղությամբ արձակած կրակոցների չափ չէ, բայց մեր սահմանին էլ են կրակահերթեր  եղել»,- ասաց Հովհաննիսյանը: