|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կողմերի միջև վստահություն կարող է ստեղծել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Պրահայում հանդիպման վերաբերյալ հարցին: Նա նշել է, որ ոգևորված են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից:
«Մենք ողջունում ենք նախագահ Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ համապարփակ խաղաղ գործընթացը խթանելու համար ներդրված ջանքերը : Եվ մենք հատկապես գոհ ենք տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացից: Այս առաքելությունը երկու կողմերի միջև վստահություն ստեղծելու ներուժ ունի և կշարունակի խթանել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-նշել է նա: