կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-26 11:46
Հասարակություն

Հայ-ադրբեջանական սահմանին վիճակը համեմատաբար կայուն է եղել

Հայ-ադրբեջանական սահմանին  վիճակը համեմատաբար կայուն է եղել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանին վիճակն այս գիշեր համեմատաբար կայուն է եղել:

 

«Մեր սահմանին վիճակը համեմատաբար կայուն է եղել, Բերդի տարածաշրջանում են եղել մի փոքր ակտիվ, բայց, ընդհանուր առմամբ, վիճակը հանգիստ է եղել»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Ավելի վաղ հայտնել ենք, որ, համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ ականանետերից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է, իսկ վերջինիս կրակակետերը, ստանալով ուժեղ հակահարված, ճնշվել են: ՊԲ-ն շարունակում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ողջ երկայնքով պահել վերահսկողության տակ և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: