Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
Yerkir.am-ի զրույցում Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարները նշեցին, որ իրենց մոտ էլ են եղել կրակոցներ, բայց հիմնականում` դիրքերի ուղղությամբ, գյուղերին չեն հասել: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը նշեց, որ երեկոյան ժամերին են եղել կրակոցները, սակայն տևական չեն եղել, և գյուղը վնասներ չի կրել: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն էլ նշեց, որ ժամը 20:00-ից հակառակորդը կրակել է, սակայն, բարեբախտաբար, վնասներ չկան: «Գիշերը կրակել են, հա, բայց գյուղի ուղղությամբ` չէ: Էս գիշեր մի քիչ շատ էին կրակոցները: Դիրքերի ուղղությամբ էին երեկոյան ժամերին կրակում, սակայն երկար չտևեց: Մենք միշտ էլ պատրաստ ենք այդ կրակոցներին դիմակայել ու արժանի պատասխանել»,- ասաց գյուղապետը: