կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-21 14:05
Հասարակություն

Ինչ միջոցներով է գնվել տոնածառը. պարզաբանում է քաղաքապետը

Ինչ միջոցներով է գնվել տոնածառը. պարզաբանում է քաղաքապետը

Տոնածառը գնվել է «Երևան-2800» հիմնադրամի խնայված գումարներով: Այս մասին ավագանու արտահերթ նիստում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանի հարցին, թե ի՞նչ միջոցներով է գնվել Երևանի գլխավոր տոնածառը։

«Տոնածառը գնվել է «Երևան-2800» հիմնադրամի խնայված գումարներով. խնայվել է մոտ 600 միլիոն դրամ ու ոչ թե խնայվել է` ինչ-որ բաներ չանելով, այլ այդ տոնակատարությունը այնպես կազմակերպելով, որ այն լինի շատ վառ ու ուրախ: Այնուամենայնիվ, մեր թիմը կազմակերպել է այնպես, որ ամեն ինչը լինի շատ ու շատ ավելի էժան ու մատչելի»,- ասաց քաղաքապետը։ 

Նրա խոսքով` որոշումը կայացվել է նաև տոնածառի գնման համար։ «Եղևնին արժե 21 միլիոն  900 հազար դրամ, լույսերի հավաքածուն` 36 միլիոն 500 հազար դրամ, տարբեր փայլուն գնդաձև խաղալիքները` 10 միլիոն 132 հազար 400 դրամ»,- հայտնեց Մարությանը:

Նա նշեց, որ թե' լույսերը, թե' խաղալիքները հետագայում կարող են օգտագործվել այլ նպատակներով` տարբեր վարչական շրջաններում։ «Տոնածառի մոնտաժման ծառայությունն էլ արժեցել է 1 միլիոն 898 հազար դրամ»,- նշեց քաղաքապետը։