|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե որքան կտևի աուդիտը ՀԷՑ-ում, սակայն նա չկարողացավ պատասխանել: «Չգիտեմ»,- ասաց նախարարը և խնդրեց լրագրողներին իրեն հանգիստ թողնել:
Լրագրողները պնդեցին` արդյո՞ք աուդիտից հետո ՀԷՑ-ի ղեկավարությունը կպատժվի, Զախարյանը ժպտաց և կրկին չպատասխանեց:
Խոսելով սակագնի փոխհատուցման աղբյուրների մասին` նախարարը նշեց, որ ինքը տեղյակ չէ. «Ես կոնկրետ աղբյուրի մասին չեմ կարող ասել, քանի որ ինքս տեղյակ չեմ»:
Հարցին, թե վարչապետի հետ չի՞ քննարկվել վճարման աղբյուրը, Զախարյանը պատասխանեց` դեռ ոչ, բայց կքննարկեն:
Խոսելով ՀԷՑ-ի ազգայնացման մասին` նախարարը նշեց, որ այդ քննարկումները տեղի կունենան աուդիտից հետո: