|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով խոստովանել էր, որ ինքն էլ է հեռախոսի հետ կապված խնդիր ունեցել, ինչի արդյունքում մոտ 1 մլն դրամի հասնող հեռախոսավարձ է եկել ԱԺ հաշվին, իր անձնական միջոցներից վճարել է այդ գումարը: Բայց Բաղդասարյանը ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանին հորդորել է, որ նույնը անի նաև ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով բյուջեին մոտ 3,5 մլն դրամի վնաս է հասցրել, որպեսզի իրենք կարողանան ասել, որ այդ գումարները բյուջեից չեն վճարվել, պատգամավորները փոխհատուցել են հասցված վնասը:
Բաբլոյանն էլ ասել է, որ այդ հարցով արդեն դիմել է Նաղդալյանին, ով պատասխանել է, որ ինքը սնանկ է, չի կարողանում նույնիսկ իր վարկերը սպասարկել: Պարզվում է՝ երկիրն այնպիսի ծանր վիճակում է, որ վարկեր ունեն նաև ՀՀԿ-ականները, դեռ մի բան էլ չեն կարողանում դրանք սպասարկել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում