կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-03 14:20
Իրավական

Լիսկայի որդու նկատմամբ կալանավորումից հետո քննչական գործողություն չի կատարվել

Լիսկայի որդու նկատմամբ կալանավորումից հետո քննչական գործողություն չի կատարվել

Հունիսի 2-ին Գորիսի «Սդղի Գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանավորումից հետո որևէ քննչական գործողություն չի կատարվել: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Տիգրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը: Նշենք, որ վերջինս պաշտպանում է այս գործով ևս երկու մեղադրյալի՝ մարզպետի վարորդի որդու՝ Դերենիկ Ղևոնդյանի և մարզպետի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի շահերը:

Սեյրան Խաչատրյանն, ով առավել հայտնի է Աղալար մականվամբ, ներկայումս ազատության մեջ է . նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Տիգրանն ու Դերենիկը կալանքի տակ են. նրանք գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Պաշտպանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեք պաշտպանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում և որ նրանց մեղադրանք առաջադրելն անհիմն էր: Փաստաբանը հայտնեց նաև, որ բողոքարկել են երկու պաշտպանյալների նկատմամամբ կիրառված կալանավորման որոշումը: Մեր հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում Տիգրանը, պաշտպանը պատասխանեց. «Ինչպե՞ս իրեն կզգա անմեղ մարդը անազատության մեջ»:

Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը կալանավորվել է «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում Հարություն Զաքարյանին մարմնական ծանր վնաս պատճառելու(տուժողը զրկվել է մի աչքի տեսողությունին) մեղադրանքով: Գործով մյուս տուժողին՝ Մուշեղ Զաքարյանին, միջին աստիճանի ծանր մարմնական վնաս պատճառելու համար էլ մեղադրանք է առաջադրվել Սուրիկ Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին, նրա որդուն՝ Էյներ Խաչատրյանին: Սուրիկ Խաչատրյանի մյուս եղբոր ՝ Սերոբ Խաչատրյանի(Հոպոպ) որդին՝ Մայիս Խաչատրյանը ներգարվվել է, որպես մեղադրյալ եւ մինչեւ հիմա գտնվում է հետախուզման մեջ: Մուշեղ Զաքարյանին միջին աստիճանի մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Դերենիկ Ղեւոնդյանին և Յուրա Մանուչարյանին:

Թեև միջադեպից հետո հայտնի դարձավ, որ ծեծկռտուքը հրահրողներն ու կազմակերպիչները մարզպետի որդին ու ազգականներն են, սակայն տևական ժամանակ նրանցից որևէ մեկին համապատասխան մարմինները մեղադրանք չէին առաջադրում: Մեր տեղեկություններով՝ քննչական մարմինը հատուկ տակտիկա էր ընտրել՝ սկզբում ձերբակալելով մարզպետի որդու ընկերներին: Վերջիններս, տեսնելով, որ կատարվածի ողջ մեղքն ընկնում է իրենց վրա, ստիպված խոստովանել են կատարվածն ու տվել իրական մեղավորների անունները, ինչից հետո էլ մարզպետի ազգականներին ձերբակալելն իրավապահների համար ավելի դյուրին է դարձել: