Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ ճեպազրույցներում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք հարկման մասին վիճահարույց օրենքը բերվել է խորհրդարան հայ մեծահարուստ գործարարների հետ պայմանավորվածության արդյունքում, պատասխանեց. «Որևէ նման պայմանավորվածության մասին մենք տեղեկություն չունենք, պետք է պարզապես ճիշտ ընկալել օրենքը»:
Նրա խոսքով` դա շատ լավ օրենք է, որը պետք է ճիշտ օգտագործել:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ քաղաքական ուժերն արդեն արել են իրենց առաջարկները, որոնք քննարկում է մասնագիտական խորհուրդը: Ըստ նրա` մոտ ապագայում կհստակեցվի, թե երբ պետք է ԱԺ-ում քննարկվի նախագիծը:
Այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ ներկայացուցիչ` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ հերթական բռնության դեպքին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դեպքին ծանոթ չեմ, մանրամասներին ծանոթ չեմ, դա իրավական հարթության գործ է: Ինձ համար կարևոր չէ՝ ում տղան է, ով է, կարևորն այն է, որ օրենքը լինի բոլորի համար հավասար»: