|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե անհրաժե՞շտ էր դիմում-բողոք, որ ՄԻՊ-ն անդրադառնար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ հերթական աղմկահարույց դեպքին, երբ ծեծի են ենթարկվել երկու եղբայրներ, պատասխանեց, որ բողոքի առկայությունը իսկապես կարևոր հանգամանք է, թեև` ոչ պարտադիր:
Նրա խոսքով` եթե գործը զանգվածային բնույթ չի կրում, ապա ՄԻՊ-ն իր անձնական նախաձեռնությամբ միջամտելու լիազորություն չունի, միայն հազվադեպ գործեր կան, երբ ՄԻՊ-ն իր անձնական նախաձեռնությամբ կարող է սկսել գործի վարույթը:
«Եթե կապացուցվի, որ այն անձինք, որոնց անունները դուք նշում եք, իսկապես ներգրավված են, ես էլ կմիանամ այդ վրդովմունքին: Այս պահին իրարամերժ տեղեկություններ են շրջում, մենք չունենք մեր աղբյուրները, որ հիմնավոր ասենք, թե ով է եղել միջադեպում, և ինչպիսի իրադարձություն է եղել: Ես անձամբ տեսել եմ տուժողի մոր հարցազրույցը և շատ մտահոգվել եմ: Եթե ուզում ենք արդար իրավական գործընթաց, ապա տուժողները ևս պետք է մասնակցեն այս գործընթացին` պաշտպանելով իրենց իրավունքները: Ես առաջարկում եմ նրա`նց համապատասխան դիմումով կապվել մեզ հետ: Գոնե մեկ զանգ լինի տուժողների կողմից»,- ասաց Կարեն Անդրեասյանը` հավելելով, որ դիմումը բյուրոկրատական քաշքշուկներ չի ենթադրում, դա կարելի է անել հեռախոսի միոջոցով կամ էլեկտրոնային փոստով: