Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հրապարակը» գրում է. «Արմավիրում շարունակվում է «Հիսուսի մանուկներ» հիվանդանոցի գլխավոր բժիշկ, թմրանյութի գործով 1.5 տարի կալանավորված, իսկ այնուհետև արդարացված Գագիկ Հարությունյանի և մարզպետի հակասությունը։ Թեև արդարացվելուց հետո բժիշկը պետք է վերականգնվեր իր աշխատանքում, դա չեղավ։ Նա չհաշտվեց դրա հետ և Արմավիրի մարզպետի՝ իրեն ազատելու ու պայմանագիրը լուծելու վերաբերյալ կարգադրությունը վիճարկեց դատարանում։ Այժմ դատաքննություն է ընթանում։
Բայց մարզպետը որոշել է հիվանդանոցի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել, որը կկայանա հուլիսի 30-ին։ Մրցույթի մասնացելու դիմումների վերջնաժամկետը հուլիսի 30-ն է, դիմել է Գագիկ Հարությունյանը ինչպես նաև հիվանդանոցի տնօրենի տեղակալը՝ Գայանե Սահակյանը։
Մեզ ասացին, որ մարզպետը շատերին է կոչ արել մասնակցել մրցույթին, սակայն նրանք հրաժարվել են՝ ասելով, թե «այդ տեղի համար Գագիկը կռիվ է տալիս, ճիշտ չէ խառնվելը»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։