|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Բրիտանական ամենահայտնի նվագախմբերից մեկը` Հալլեի սիմֆոնիկ նվագախումբը, ուշագրավ մի որոշում է կայացրել. նվագախումբը հանդես կգա համերգով, որից հետո միայն հանդիսատեսը կվճարի տոմսերի համար:
BBC-ն տեղեկանում է, որ երաժիշտները նշել են, որ համերգից հետո հանդիսատեսը կմոտենա դրամարկղին և կվճարի այնքան, որքան, նրանց կարծիքով, արժեր ելույթը: «Վճարեք` որքան ուզում եք»,- գրված է նվագախմբի կայքում: Ի դեպ, սովորաբար, նվագախմբի համերգների տոմսերի գինը կազմում է 60 դոլար:
Ակցիան, որը նվագախումբը կյանքի կկոչի սեպտեմբերին, նպատակ ունի դասական երաժշտության համերգներին դահլիճ բերել մարդկանց, որոնք երբեք չեն գնացել նման համերգների: