կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-24 23:46
Տարածաշրջան

Թուրք ազգայնամոլ ղեկավարը Համասյանի համերգից հետո սպառնալիքներով է հանդես եկել

Թուրք ազգայնամոլ ղեկավարը Համասյանի համերգից հետո սպառնալիքներով է հանդես եկել
Կարսում ազգայնամոլների կուսակցության ղեկավարներից Թոլգա Ադըգյուզելը դժգոհություն է հայտնել հայտնի երաժիշտ Տիգրան Համասյանի` Արևմտյան Հայաստանում ընթացող համերգաշարի առնչությամբ, տեղեկացնում է Birgun-ը` վկայակոչելով CNN Turk-ին:

Կայքի փոխանցմամբ` Ադըգյուզելը իր դժգոհությունը հայտնելու համար մամուլի հատուկ ասուլիս է հրավիրել, որի ընթացքում հայերի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել:

«Այսուհետ բոլորն իմանալու են իրենց չափն ու սահմանը: Փորձում են մեր համբերությո՞ւնը չափել: Կարո՞ղ է մենք էլ Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գանք»,-բացահայտորեն սպառնացել է նա:

Ազգայնամոլ ղեկավարի խոսքով` երբ իրենք Հայաստան են այցելել, իրենց թույլ չեն տվել պարզել Թուրքիայի դրոշը:

«Իրենց սրբավայրերում մենք կարո՞ղ ենք համերգ տալ: Եթե մենք մինչ օրս չենք արել նման բան, դա դեռ չի նշանակում, որ չենք անելու: Մենք այս բոլոր կատարվածները մեզ մոտ նշել ենք»,-ասել է Ադըգյուզելը` խոստանալով, որ այսուհետ նմանատիպ իրադարձություններ տեղի ունենալու դեպքում «իրենք հարկ եղածն անելու են»: