|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի /դիրիժոր` Էդուարդ Թոփչյան/ տարվա առաջին համերգը:
Համերգին որպես մենակատար հանդես եկավ աշխարհահռչակ դաշնակահար Բերնդ Գլեմզերը: Համերգային ծրագրում հնչեցին` Ռախմանինով՝ «Դաշնամուրի կոնցերտ թիվ 3», Շոստակովիչ` «Սիմֆոնիա թիվ 10»: Սակայն հանդիսատեսի «պահանջով»` Գլեմզերը թե՛ ընդմիջումից առաջ եւ թե՛ համերգի ավարտին մի քանի չնախատեսված գործեր կատարեց:
Համերգի վերջում yerkir.am-ի հետ զրույցում Բերնդ Գլեմզերը նշեց, որ ֆանտաստիկ զգացողություններ ունի եւ մի քիչ կդժվարանա հարցերին պատասխանել:
«Այս պահին մեր զրույցը նման է նրան, երբ մարզիկները, որոնք զբաղվում են լողով կամ վազքով,ւ հենց այդ պահին հեւիհեւ ինչ-որ բան են ասում: Դահլիճը, հանդիսատեսը, կատարումները... Այնքան էներգիա եմ ստացել: Ամեն ինչ շատ էներգետիկ էր, կրքով լցված, ես, իրոք, հաճույք ստացա»,- ասաց Գլեմզերը:
Նա նշեց նաեւ, որ շատ ուրախ էր համագործակցել ֆիլհարմոնիկի հետ, եւ նվագախումբը համերգի հենց սկզբից «բացվեց»: Ըստ Գլեմզերի` երաժիշտների միջեւ ինչ-որ կապ էր ստեղծվել, որը թարմ զգացողություններ պարգեւեց իրեն եւ նպաստեց համերգի` սահուն ընթացքին: