Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ասում են` լրագրողները միայն վատ երեւույթներն են լուսաբանում: Իսկ երբ վատը տեսնում ենք, ի՞նչ անենք` ա՞չք փակենք, չտեսնելո՞ւ տանք:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում` Նարեկացի արվեստի միությունում, ցուցադրվում էր հերթական` Նեֆին Դինչի «Մյուս քաղաքը» ֆիլմը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր, որքան էլ որ զարմանալի է կամ ոչ, մեկ հանդիսատես` Սարգսյան Սարգիսը: Նա նշեց, որ ֆիլմը շատ դուր եկավ իրեն, իսկ թե ինչու է դահլիճը դատարկ, պատասխանեց. «Չգիտեմ»:
Ֆիլմի ժամանակ անընդհատ մտածում էի. «Բա որ Սարգիսը հանկարծ գնա ծխելու կամ էլ դուրս գա` հեռախոսազանգի պատասխանելու, ում համար է ցուցադրվելու ֆիլմը»:
Բարեբախտաբար, Սարգիսը որոշեց չծխել ֆիլմի ընթացքում, իսկ հեռախոսազանգերին չէր պատասխանում:
Ի դեպ, մուտքն ազատ էր եւ այս անգամ դատարկ դահլիճը կապ չուներ ֆինանսական ճգնաժամի հետ: