|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Նոյեմբերի 17-ին` ժամը 21.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Դեպքի վայրում է գտնվում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նշենք, որ այսօր Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ համալիրում ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանը մեծ համերգ էր կազմակերպել, որին ներկա էր նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ՄՀՀ շենքը լքել էր 20:00-ի սահմաններում: