|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել արդյունաբերական համաժողով, որի քննարկման թեման ԵՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններն էին: Ըստ այդմ` ներկայացվել է ԵՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագիծը:
ԵՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Սերգեյ Սիդորոսկին լրագրողների հետ զրույցում հեռանկարային է համարել Հայաստանի շինանյութերի արտադրության ոլորտը, կոշիկի արտադրությունը, գյուղատնտեսական ոլորտը:
Ինչ վերաբերում է ԵՏՄ երկրներում առևտրաշրջանառության ծավալների կրճատմանը, Սերգեյ Սիդորոսկին նշել է, որ այդ անկումը բնութագրական է ոչ միայն ԵՏՄ անդամ երկրներում, այլ նաև ԵՄ-ում, Չինաստանում, Ասիայում, Մերձավոր Արևելքում: Նա հույս է հայտնել, որ ԵՏՄ անդամ երկրներին կհաջողվի խուսափել տնտեսական անկումից:
Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը նշել է, որ ԵՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցության ձևաչափերից մեկը կարող է լինել կոոպերացիան: Եվ այդ մասով Հայաստանը կարող է հայտ ներկայացնել` մաս կազմելու ԵՏՄ խոշոր արտադրություններին: