Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսն ասել է, որ հայաստանյան դատաիրավական համակարգում դրական առաջընթաց նկատվում է: «Սակայն դեռևս արդյունքները բավարար չեն»,- այսօր` հանրային քննարկման ժամանակ, ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Դատաիրավական բարեփոխումների` 2012-2016 թվականների ծրագիրը շարունակվում է, գրանցվել են որոշակի արդյունքներ: Բանախոսներից` «Իրավունքի պաշտպան առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը հավելեց, որ դեռևս, ցավոք, այդ բարեփոխումների ազդեցությունը կոնկրետ անհատի վրա չի նկատվում, դրական առումով տեղաշարժ կա'մ չի արձանագրվել, կա'մ շատ փոքր է:
Իսկ ի՞նչ հեռանկար կարող է լինել դատաիրավական համակարգի զարգացման համար, եթե Հայաստանն անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Բանախոսները նշեցին, որ այս ոլորտում Հայաստանն առաջատար է` Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ համեմատությամբ: Սակայն, հաշվի առնելով, որ դա քաղաքական կառույց է, հազիվ թե այդ երկրների շարքում Հայաստանը որպես օրինակ ծառայի:
Սոֆյա Ստեփանյան