|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Մուլտի Գրանդ հոթել» հյուրանոցային համալիրում մեկնարկել են Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ և ընդլայնված կազմով նիստերը:
Լրագրողների հետ զրույցում ԵՏՀ նախարար Կարինե Մինասյանն անդրադարձավ օրակարգի ամենագլխավոր հարցերից մեկին` տրանսպորտային ոլորտի փաստաթղթերի թվայնացմանը: Նրա խոսքով` թվայնացման օրակարգի համար նախանշվել են մի քանի ուղղություններ, այն է` թվայնացման վերահսկողություն, թվային տրանսպորտային միջանցքներ, թվային առևտուր, տվյալների ստացման մշակում: Թվայնացումը նպաստելու է ոչ լեգիտիմ ապրանքաշրջանառության նվազեցմանը, կնպաստի հավասար մրցակցությանը և ծախսերի կրճատմանը:
Նիստում խոսվել է այն մասին, որ պետք է համապատասխանեցվեն ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությունները և համաձայնագրերը` թվային օրակարգին անցնելու համար: Հաստատվել է ճանապարհային քարտեզը ներքին շուկայում արգելքները վերացնելու վերաբերյալ, ֆիքսվել է ոսկյա զարդերի հարգադրոշմման փոխճանաչման հարցը, որը դեռ պետք է հաստատվի ԵՏՄ երկրների կողմից: Բազմաթիվ հարցեր են քննարկվել ապրանքների տրանզիտ փոխադրման տեխնիկական կարգավորման վերաբերյալ:
«Ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի համար ԵՏՄ շուկաներում հայկական ապրանքների ազատ շարժի հնարավորությունը կլինի»,- ասաց Կարինե Մինասյանը: