Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի մսամթերքի եւ ձկնամթերքի շուկաներում կտրուկ թանկացումներ են արձանագրվել: Ընդ որում, մսամթերքի գները հետեւողականորեն են բարձրացել: Օրինակ՝ տավարի միսը այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել է 0.9 տոկոսով, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5.1 տոկոսով:
Սակայն էլ զգալի թանկացել է խոզի միսը, այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել է 6.9 տոկոսով, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 25,9 տոկոսով:
Թանկացում գրանցվել է նաեւ գառան, ոչխարի մսի շուկայում. Հուլիսին, հունիսի համեմատ՝ 1.9, իսկ 2016 թվականի հուլիսի համեմատ՝ 16 տոկոսով:
Նույն պատկերն է նաեւ թռչնամսի (հուլիսին, հունիսի համեմատ 0.3, իսկ 2016-ի հուլիսի համեմատ՝ 1 տոկոսով), ձկնամթերքի (այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ՝ 0.2, իսկ անցած տարվա հուլիսի համեմատ՝ 21.1 տոկոսով) շուկաներում:
Այսօր երեւանյան սուպերմարկետներում տավարի մսի մեկ կգ-ն վաճառվում է 2600-2700, գառան մսինը՝ 3500-3600 դրամով, խոզինը՝ 3300-3900 դրամով:
Կարծիք կա, որ մսամթերքի գների բարձրացումը պայմանավորված է սեզոնային գործոնով, երբ մարդիկ իրենց հանգստի ժամանակ շատ միս են օգտագործում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: