Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ»-ը գրում է. «Երբ մեկնարկում է ամառային հանգստի սեզոնը, Նոր Նորքի մի քանի զանգվածների բնակիչները պետք է ամռան տապին երազեն լողանալու, լվացք անելու, ճաշ եփելու ու առհասարակ, խմելու ջուր ունենալու մասին։ Իսկ միակ պատճառն այն է, որ իր աշխատանքն է սկսում «Ջրաշխարհ» զվարճանքների համալիրը։ Համենայնդեպս, Մասիվի բնակիչները իրենց ջուր չունենալը պատճառաբանում են բացառապես սեզոնին «Ջրաշխարհի» աշխատանքների վերսկսումով։
«Բա ո՞նց է լինում, որ տարվա մյուս եղանակներին նորմալ ջուր ունենք, բայց հենց ամառը գալիս է, «Ջրաշխարհը» սկսում է իր աշխատանքը, մեր ջրերը կտրվում են։ Ով ինչ ուզում է ասի, այստեղ ուրիշ ոչ մի տրմաբանական բացատրություն չկա»,– մեզ հետ զրույցում դժգոհեց Նոր Նորքի առաջին զանգվածի բնակչուհի Ռուզաննան։ Հարակից շենքի բնակիչներից մեկն էլ պատմեց, որ ջուր չունենալու պատճառով բնակիչներից շատերը բնական կարիքները հարկադրված հոգում են տոպրակների մեջ ու նետում աղբանոցը, ինչը սարսափելի հակահիգենիկ, հակասանիտարական վիճակ է ստեղծում տարածքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։