կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-26 15:37
Տարածաշրջան

Ոստիկանների ուղեկցությամբ էինք գնում` բնական կարիքները հոգալու. ՌԴ ժամանած թուրք գործարարի գլխին եկածը

Ոստիկանների ուղեկցությամբ էինք գնում` բնական կարիքները հոգալու. ՌԴ ժամանած թուրք գործարարի գլխին եկածը

Տեղեկացրեցինք, որ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո երկու օրվա ընթացքում 40 թուրքի թույլ չեն տվել մտնել ՌԴ:

Թուրքական DHA լրատվական գործակալությունը կապ է հաստատել այդ ուղևորների հետ, որոնք հայտնել են, որ իրենց հետ վարվել են որպես փախստականի: «Շատեր ուշացան թռիչքից: Ասացին, որ մեզ հետ են ուղարկելու Թուրքիա»,- նշել են ուղևորները:

Հայտնի է դարձել, որ ուղևորների թվում եղել են գործարարներ: «Մենք գնում էին առևտրի նպատակով: Օդանավից իջնելուց հետո անձնագրերի ստուգման համար հերթ կանգնեցինք: Մեր օդանավում գտնվող թուրքերի անձնագրերը հավաքեցին, տարան սպասասրահ՝ առանց որևէ տեղեկություն տալու: Հինգ ժամ անց ռուս ոստիկանը հայտնեց, որ մեզ հետ` Թուրքիա են ուղարկում: Երբ ասացինք՝ «հյուպատոսարանից լուրի ենք սպասում», սպառնացին ձեռնաշղթաներ հագցնել: Ինձ ևս 11 հոգու հետ տարան սենյակ, ուր 4 թուրք կար: Ջուր կամ սնունդ չտվեցին: Բնական կարիքները հոգալու համար մեկ առ մեկ էին տանում, այն էլ՝ ոստիկանների ուղեկցությամբ»,- պատմել է գործարար Ջեմիլ Օզդեմիրը:

Նրա խոսքով՝ ռուս ոստիկանները ռուսերենով և անգլերենով վիրավորել են իրենց:

Օզդեմիրը հայտնել է նաև, որ իրենց հետ կա նաև մեկը, ում կինը ռուս է և ծննդաբերելու է ՌԴ-ում, սակայն նրան ևս թույլ չեն տալիս մուտք գործել երկիր: