կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-01 21:45
Հասարակություն

Ով որտեղ է հոգում բնական կարիքները Բաղրամյան պողոտայում

Ով որտեղ է հոգում բնական կարիքները Բաղրամյան պողոտայում

Անդրիաս Ղուկասյանն այսօր Facebook-ի իր էջում  բաց նամակով դիմել էր ՀՀ ոստիկանությանը. «Բաղրամյան պողոտայում բնակվող քաղաքացուց ստացել եմ տեղեկություն, որ պողոտայում տեղակայված ոստիկանական ուժերի համար ստեղծված չեն ողջամիտ պայմաններ իրենց ծառայությունը պատշաճ կատարելու համար։ Մասնավորապես, կանոնակարգված չեն նրանց բնական կարիքները հոգալու ապահովման խնդիրները։ Արդյունքում, ըստ քաղաքացու ներկայացրած տեղեկության, ոստիկանները ստիպված են լինում իրենց բնական կարիքները հոգալ Բաղրամյան պողոտային հարակից շենքերի բակերում։

Խնդրում եմ, ստուգել այդ տեղեկութունը եւ եթե այն համապատասխանում է իրականությանը, համապատասխան միջոցներ ձեռնարկել ոստիկանության աշխատակիցների աշխատանքային օրենսգրքով պաշտպանված շահերի եւ իրավունքների լիարժեք իրացման համար.,- ասվում էր նամակում։

Ի պատասխան ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ հայտնելով, թե ըստ մի քաղաքացու ներկայացրած տեղեկության՝ ոստիկանները ստիպված են լինում իրենց բնական կարիքները հոգալ Բաղրամյան պողոտային հարակից շենքերի բակերում:

Ի պատասխան հայտնում ենք, որ ոստիկանական կարգախմբերը ապահովված են Բաղրամյան պողոտայում իրենց ծառայությունը պատշաճ կատարելու բոլոր պայմաններով, այդ թվում՝ քաղաքակիրթ սանիտարահիգիենիկ միջոցներով:

Քաղաքացի Ղուկասյանին շնորհակալություն հայտնելով ոստիկանության հանդեպ խորին մտահոգության համար, խնդրում ենք առնվազն նույնպիսի մտահոգություն դրսևորել նաև ցուցարարների հատվածում գտնվող բնակիչների նկատմամբ, որոնցից բազմաթիվ գրավոր ու բանավոր բողոքներ են ստացվել բակերում ու շքամուտքերում ստեղծված հակահիգիենիկ վիճակի վերաբերյալ:

Ցանկալի կլիներ, որ քաղաքացի Ղուկասյանը պարզեր, թե ովքեր են այդ տարածքներում հոգում իրենց բնական կարիքները և հավաքի շրջանակում բացատրական աշխատանք տաներ՝ Երևանի բնակիչների շահերի և իրավունքների լիարժեք պաշտպանության ուղղությամբ»: