Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի բնակիչներն այսուհետ չեն կարողանալու իրենց վարելահողերը մշակել։ Պատճառը՝ սահմանային փոփոխություններն են։
«Սահմանին գտնվող 300 հեկտար վարելահողն էլ չենք կարող մշակել, որովհետև վտանգավոր է։ Մեր հողերը մեր ձեռքին են, ուղղակի՝ վտանգավոր։ Ի՞նչ երաշխիք պետք է ունենանք, որ գնանք, մշակենք», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի համաձայն Արցախի մի շարք շրջաններ հայտնվեցին Ադրբեջանի կազմում, իսկ Սյունիքի մարզում Ադրբեջանը ճանապարհ ստացավ դեպի Նախիջևան։
«Տարածքների հետ կապված խնդիր չունենք, մենք մեր սահմանագծում ենք։ Խնդիրն այն է, որ այս պահին չենք կարող մեր վարելահողում մեխանիզմ գցել, կխփեն», – ասաց Բենիամին Պողոսյանը։
Նրա խոսքով՝ կրակոցներ չկան, վիճակը հանգիստ է։ Պայմանագրից հետո էլ կրակոց չի եղել։
«Խրամատները այդ սահմանագծով են անցնում։ Թուրքերի հին տների տեղը մեր սահմանից 100 մետր հեռավորության վրա է։ Իրենց տների կողքը մեր վարելահողերն են։ Մինչ այս տարի հանգիստ վարել ենք հողերը, զբաղվել գյուղատնտեսությամբ, հիմա թուրքը մոտեցել է սահմանագծին», – ասաց Պողոսյանը։
Հարցին, թե այդ մասին կառավարությանը տեղյակ պահե՞լ են, Պողոսյանը պատասխանեց.
«Տեղյակ չե՞ն, չգիտեն՝ ինչ է կատարվում։ Պատգամավորներ են եկել, տեսել են՝ ինչ է կատարվում»։