| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այս տարի դեռ նոր է սկսվում փառատոնը և դժվար է համեմատել նախորդ տարիների հետ: «Կարծում եմ` ամեն ինչ դեռ առջևում է, մի շարք լավագույն ֆիլմեր ենք դեռ դիտելու»,- այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Երնջակյանը` խոսելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասին:
Հարցին, թե որքանո՞վ է հայկական կինոն փորձում զուգահեռ քայլել համաշխարհային կինոյի միտումներին` նա պատասխանեց, որ ինչ-ինչ առումներով հայկական կինոն կարող է ոչ միայն հասնել, այլ նաև անցնել նրանց:
«Այո, չվախենանք այդ բառից և ասենք, որ կան տեղեր, որ հայկական կինոն առաջատար է: Բայց, ցավոք, սկսած այն հանգամանքից, որ Հայաստանն աշխարհագրական դիրքով կարծես անկյունում է գտնվում, խանգարում է մեզ: Այս առումով միջազգային, մշակութային կյանքից ինչ-որ առումով հետ ենք մնում և լավ չենք ինտեգրված եվրոպական, ամերիկյան, համաշխարհային մշակույթին»,- ասաց Երնջակյանը: Ըստ նրա` սա մեծ խնդիր է մեզ համար, որը պետք լուծենք ժամանակի ընթացքում` կամաց-կամաց:
Երնջակյանի կարծիքով` հայկական և միջազգային ֆիլմարտադրության չափանիշները լղոզված են: «Բայց ես հույս ունեմ, որ կգա մի պահ, որ մեր ֆիլմերը կցուցադրվեն Կաննում, Հոլիվուդում»,- ասաց նա: