|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը սեպտեմբերի 2-7-ը նախաձեռնել է Արցախի Հանրապետության Անկախությանը նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 2-ին` Եռաբլուրից:
Այսօր` սեպտեմբերի 5-ին, ժամը 19:30-ին, Հյուսիսային պողոտայի սկզբնամասում (Աբովյան փողոցին հարող կողմից) հանդիպում-քննարկում «Խոնարհ հերոսներ» փաստագրական ֆիլմաշարի ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանի հետ: 20:00-ից կցուցադրվեն պատերազմի ողջ ընթացքն անցած ու իր տեսախցիկով Արցախյան հերոսամարտը վավերացրած ազատամարտիկ, ռեժիսոր Սամվել Թադեւոսյանի «Շուշիի լեգենդը», «Միացում», «Տաք արահետներ» ֆիլմերը: