կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-09 15:35
Տարածաշրջան

Փարաջանովի ֆիլմերը երեք ամիս շարունակ կցուցադրվեն Պոլսի «Պերա» թանգարանում

Փարաջանովի ֆիլմերը երեք ամիս շարունակ կցուցադրվեն Պոլսի «Պերա» թանգարանում

Կ․Պոլսի «Պերա» թանգարանում բացված «Փարաջանով, Սարգիս» ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվում է «Ապստամբ պատկերներ․ Սերգեյ Փարաջանով» ծրագիրը։

Ըստ Haberturk-ի՝ Փարաջանովի ֆիլմերը ներկայացնող ծրագիրը հանդիսատեսին հասանելի կլինի երեք ամիս շարունակ։ 

Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն «Անդրիեշ», «Առաջին տղա», «Ուկրաինական ռապսոդիա», «Ծաղիկ քարի վրա», «Մոռացված նախնիների ստվերները», «Հակոբ Հովնաթանյան», «Սուրամի ամրոցի լեգենդը, «Արաբեսկներ Պիրոսմանի թեմայով», «Աշուղ ղարիբ» աշխատանքները։ Ծրագրում տեղ են գտել նաև Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակներ»-ը, Ռոն Հոլլովեյի «Փարաջանով․ ռեքվիեմ» փաստագրական ֆիլմն ու Պատրիկ Կազալի «Սերգեյ Փարաջանով․ Ապստամբը» ֆիլմը։