Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ հայտնի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր՝ Արևմտյան Հայաստանում համերգաշարի առնչությամբ Կարսում ազգայնամոլների կուսակցության ղեկավարներից Թոլգա Ադըգյուզելի հայտարարությանը, ով սպառնացել էր «հայի որս սկսել Կարսում»:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը տեղեկացրել էր, որ այդ հարցով բողոքի հայց է ներկայացնելու ընդդեմ ազգայնամոլ ղեկավարի: Այդ մասին լուրն իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով՝ Համասյանը գրել է. «Բավականին տխուր է, երբ քեզ սպառնում են Կարսում՝ այն շրջանում, որտեղից գալիս է արմատներդ: Մենք ընդամենը երգել են հայերեն հոգևոր երգեր և շարականներ: Ես դեմ եմ ցանկացած ծայրաղության: Ատելությունը չէ այն պատճառը, որ մենք եկել ենք Կարս՝ կատարելու հայերեն շարականներ…այլև եկել ենք՝ մարդկանց հիշեցնելու, որ ատելությունը չէ ազատ լինելու ու ինքդ քեզ հետ խաղաղ լիենելու ճանապարհը, նաև հիշեցնելու, որ այն մարդիկ, ովքեր քաղաքական պատճառներով «օգտագործում են» հավատքը, մարդկանց միջև հաճախ ատելություն են ստեղծում: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցեցին Կարսում և Անիում կայացած համերգները»:
Հիշեցնենք, որ Տիգրան Համասյանի համերգի պատճառով Թուրքիայի ազգայնամոլների շրջանում դգոհության մեծ ալիք էր բարձրացել: «Այսուհետ բոլորն իմանալու են իրենց չափն ու սահմանը: Փորձում են մեր համբերությո՞ւնը չափել: Կարո՞ղ է` մենք էլ Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գանք»,- բացահայտորեն սպառնացել էր ազգայնամոլ Ադըգյուզելը: