|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հոկտեմբերի վերջին yerkir.am-ի հետ զրույցում անվանի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը նշել էր, որ 2015-ի հունվար ամսին նոր ձայնասկավառակ է թողարկելու: Ձայնասկավառակն իր խմբով է ձայնագրել, երկու երգ էլ Գայանե Մովսիսյանն է կատարում: Ձայնասկավառակում ընդգրկված են լինելու Համասյանի ստեղծագործությունները, ինչպես նաև ժողովրդական երկու մեղեդիների մշակումներ:
Համասյանը youtube-ի պաշտոնական իր էջում արդեն տեղադրել է նոր ձայնասկավառակում ընդգրկված երկու ստեղծագործություն` «Խնձորի այգի Սաղմոսավանքում» և «Հյուրընկալիր ինձ»:
Ֆեյսբուքյան իր էջում Համասյանը գրել է, որ ձայնասկավառակը կոչվելու է «Մաքրութ», այն ձայնագրվել է «Նոնսաչ» ընկերության հետ: